Մի թե՞ հյուրասիրությունը կարող է ապօրինի լինել. Սեյրանի «ապոկալիպսիսը»

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատապարտված Սեյրան Թ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

 

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. նոյեմբերի 14-ին ժամը 17.00-ի սահմաններում` Երևան քաղաքի Գ.Նժդեհ փողոցի 2-րդ շենքի մոտակայքում, իր մոտ ապօրինի պահվող 0.26 գրամ քաշով չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոցը ապօրինի հյուրասիրել է իր ծանոթ Վիրաբ Գ.-ին: 

 

Որպես գործով իրեղեն ապացույց դատարանին է հանձնվել մարիխուանա թմրամիջոց, իսկ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

 

Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Ա. Աբրահամյանի կողմից:

 

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ի մասի` իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը` պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել