Շիրազ Հարությունյանի տան խուզարկության արդյունքում, որը էջմիածնի 15 տարվա կադաստրի կոմիտեի պետն է, գտնվել է 110 սեփականության վկայական․ ԱԺ պատգամավոր

Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Պողոսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախաքննությանը չեմ խառնվում, ասեմ նախապես, որ չշահարկվի, բարձրաձայնում եմ տեղեկություններ, որ հասել է ինձ, խուսափելու համար հետագա խնդիրներից

Շիրազ Հարությունյանի տան խուզարկության արդյունքում, որը էջմիածնի  կադաստրի կոմիտեի 15 տարվա պետն է, գտնվել է 110 սեփականության վկայական, չգիտեմ ինչ ընթացքում է քրեկան գործը, բայց գիտեմ, որ նշված անձնավորությունը արդեն խուճապահար, հետին թվով պայմանագրեր է կնքում: Եթե ազատության մեջ լինի կկնք՞ի, բա ինչ կանի, ինչո՞վ է առավել Մանվել Գրիգորյանից, մոտ 100 սեփականության վկայական էլ Մանվելի տանն էին գտել։

Բայց քննչական մարմինները կարծես շատ հանգիստ են այս հարցում։

Հիմա սա հրապարակային եմ գրում, որ հետո ովքեր ներգրավված կլինեն սրա մեջ՝ օրենքի առաջ պատասխան տան։ Ես զգուշացրել էի»,- գրել է Քրիստինե Պողոսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել