Ստամբուլյան կոնվենցիայի մասով ապակողմնորոշման հարցերում Զարուհի Բաթոյանը մենակ չէ. փաստաբանի հայտարարությունը

Փաստաբան Վարուժան Վարդանյանը հայտարարություն է տարածել որում ասվում է, թե Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ապակողմնորոշում է հանրությանը.

«Իրականում միջազգային պայմանագրի ստորագրումը (նախաստորագրումը) դեռևս ինքնին չի ենթադրում դրա պարդադիր կերպով վավերացում: Վավերացումը կամ չվավերացումը կարող է կախված լինել մի շարք հանգամանքներից (քաղաքական, աշխարհաքաղաքական, հասարակական, իրավական և այլն):
Հայաստանն, ըստ իր Սահմանադրության 2-րդ (անփոփոխ) հոդվածի՝ ինքնիշխան պետություն է: Ներկայումս առկա են տարբեր միջազգային պայմանագրեր, որոնք Հայաստանը ստորագրել է նույնիսկ շատ ավելի վաղ, սակայն մինչև օրս չի վավերացրել: Իսկ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածում նախատեսված է ստորագրված միջազգային պայմանագրերի չեղարկման ընթացակարգը.

Հոդված 14.

Միջազգային պայմանագրի չեղարկումը
1․ ՄԻՆՉԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՆԵԼԸ կամ հաստատելը Հայաստանի Հանրապետությունը ԿԱՐՈՂ Է ՉԵՂԱՐԿԵԼ ստորագրված միջազգային պայմանագիրը՝ տվյալ միջազգային պայմանագրով կապված չլինելու և այդ միջազգային պայմանագիրն իր համար պարտադիր դարձնող վավերացման կամ հաստատման ընթացակարգերը չկատարելու իր կամաարտահայտության միջոցով։

2․ Միջազգային պայմանագրի ՉԵՂԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ վարչապետի հանձնարարությամբ Կառավարություն է ներկայացնում իրավասու մարմինը՝ կցելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությունը միջազգային պայմանագրի չեղարկման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին:

Ինչպես տեսնում ենք՝ իրավական տեսանկյունից ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայումս, ի դեմս ՀՀ կառավարության (ներառյալ կառավարության անդամ՝ Զ. Բաթոյան), որոշում ընդունի և հայտարարի Ստամբուլյան կոնվենցիային այլևս կապված չլինելու մասին:

ՀԻՇԵՑՈՒՄ
Կոնվենցիան, ըստ պաշտոնական «վարկածի», միտված է իբրև, թե միայն կանանց դեմ ու ընտանիքում բռնությունը կանխարգելելուն: Նման բռնությունը տեղ չպետք է ունենա իհարկե, ինչպես և ցանկացած անձի կամ անձանց խմբի հանդեպ բռնությունը: Սակայն կոնվենցիան շոշափում է և հատուկ պաշտպանում է մի շարք այլ երևույթներ ևս՝
1. Հասարակության մեջ գենդերային ինքնության ընտրության պաշտպանվածություն (օրինակ՝ տղան հանկարծ որոշել է, որ ինքը աղջիկ է կամ կին է և ընտրել է նման գենդերային դեր), դրան հակառակ կարծիքը որպես կարծրատիպի գնահատում,
– հարկ եղած դեպքում գենդերային ինքնության ազատության թեմաներով կրթական ծրագրերում դասընթացների ներառում (այդ թվում՝ երեխաների համար),
2. ԼԳԲՏ (լեզբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց զուգընկերությունը՝ որպես «ընտանեկան. դիտարկում (խաթարվում է ընտանիքի՝ ՀՀ Սահմանադրությամբ արդեն իսկ սահմանված մոդելը /կին+տղամարդ/)
3. Եվ այլն….

Եթե որևէ մեկի մտքով կանցնի (իսկ նմանները պատահում են) այս հրապարակումը որակել իբրև ատելության խոսք ԼԳԲՏ անձանց հանդեպ (ինչը մոդայիկ տերմին է դարձել արդեն), թող հիշի, որ ոչ ԼԳԲՏ անձինք ունեն ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ ԿԱՐԾԻՔԻ ԱԶԱՏ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ:

Ի դեպ այս կոնվենցիայի մասով ապակողմնորոշման հարցերում Զ. Բաթոյանը մենակ չէ, մենակ չէ. նման դրսևորումներ վերջին ամիսներին նկատվեցին ցավոք նաև առողջապահության նախարարի և արդարադատության նախարարի կողմից: Կարծում եմ, նրանք լինելով ինտելեկտով մարդիկ, իրենց ներսում կարող են գիտակցել, որ կոնվենցիան իսկապես ունի խնդրահարույց կողմեր, սակայն անարդարացիորեն քննադատությունները որակում էին որպես չափազանցում, շահարկում: Իհարկե հասկանալի է, որ մարդիկ, ի պաշտոնե, նաև կաշկանվածություն էլ ունեն, բայց դա իրավունք չի տալիս կոնվենցիայի հարցում ապակողմնորեշել քաղաքացիներին կամ նսեմացնել Հայաստանի ԲԱԶՄԱՀԱԶԱՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆԿԵՂԾ դժգոհությունը՝ որակելով որպես իշխանությանը հարվածելուն միտված շահարկումներ (նման որակում եղել էր հատկապես արդարադատության նախարարի կողմից)….

Եթե կան նաև որոշ շահարկողներ, ապա վերջիններիս պատճառով չշահարկողները (իսկապես անհանգստացողները) ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ ևս շահարկողներ (պարզ տրամաբանություն է)»:

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյմեբերի 1-ին, Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցի ժամանակ նախարարը նշել էր, որ եթե կոնվենցիան ստորագրվել է, ապա պետք է նաև վավերացվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել