Գազի սակագնի հետ կապված հարցը, շատ բարդ է. Մհեր Գրիգորյան

ԱԺ պատգամավոր  Սերգեյ Բագրատյանը այսօր՝ հոկտեմբերի 2-ին, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հարց բարձրացրեց գազի սակագնի վերաբերյալ:

Պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշելով, որ հարցը բավականին բարդ է և պարունակում է բազմաթիվ բաղադրիչներ, որոնք չեն կարող չքննարկվել բանակցությունների ընթացքում և յուրաքանչյուր բաղադրիչի քննարկում ժամանակատար է:

«Հավատացնում եմ, որ մենք պրոցեսը չենք դանդաղեցնում, ուղղակի ցանկանում ենք յուրաքանչյուր բաղադրիչ քննարկել այնպես, որ կարողանանք պայմանավորվածություն ձեռք բերել ոչ թե 1 կամ 2 տարիների համար, այլ ունենալ պայմանավորվածություն, որը կտա հնարավորություն տնտեսությանը ձևավորել իր ֆունդամենտալ սպասումները»,-նշեց փոխվարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել