Դատվածության առաջացումը, մարման ժամկետները և առանձնահատկությունները
Իրազեկ քաղաքացի նախագծի 171-րդ տեսանյութի խորագիրն է Դատվածության առաջացումը, մարման ժամկետները և առանձնահատկությունները, փորձագետը՝ «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը: Եթե անձն օրենքով սահմանված կարգով պայմանական վաղաժամկետ ազատվել է պատիժը կրելուց, կամ պատժի չկրած մասը փոխարինվել է ավելի մեղմ պատժով, ապա դատվածությունը մարելու ժամկետը հաշվարկվում է հիմնական պատիժը և լրացուցիչ պատիժը կրելուց ազատելու պահից: