Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հունիսի 20-ին հրաման է ստորագրել, որով լրացում է կատարվել Հայաստանի կողմից 3-րդ երկրների հետ առևտրի դեպքում տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների հանրապետության մաքսային տարածք ներմուծման և արտահանման կանոնակարգում:
Հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 25-ին:
Նախատեսվել է, որ լիցենզիան տրամադրվում է հայտատուի փաստաթղթերը ԱԱԾ մուտքագրվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում: Եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը) տրամադրվում է հայտատուի փաստաթղթերը ԱԱԾ մուտքագրվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում: