ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը հայտնում է, որ նա, Հայկ Հովհաննիսյանն ու Լիպարիտ Մելիքջանյանը հրավիրել են Բարձրագույն դատական խորհրդի նիստ 2019թ. հուլիսի 18-ին ժամը 11։30, խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով (նիստի հրավիրման պահանջը ստորև)։
«Հայտնում եմ, որ համաձայն Դատական օրենսգրքի Խորհուրդը գործելու է որպես դատարան, ուստի նիստը անցկացվելու է դռնբաց, քանի դեռ միջնորդություն չի ներկայացվել այն դռնփակ անելու համար»,-նշել է նա։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2019/07/66788389_10156381433220222_8161991979136188416_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2019/07/67402090_10156381433195222_8947645298344198144_n.jpg)