Ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Մաշտոցի պողոտայի մի շենքի 12-րդ հարկում թմրամոլները կրակ են վառել և «ծակվում են»

Հունիսի 19-ին, ժամը 19.35-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Մաշտոցի պողոտայի մի շենքի 12-րդ հարկում թմրամոլները կրակ են վառել և «ծակվում են»: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, արագ տեղ հասնելով, շենքի տանիքում նկատել են երեք երիտասարդի, որոնք ձեռքերից նետել են ինչ-որ իրեր և փորձել դիմել փախուստի: Ոստիկանության ծառայողներին հաջողվել է բռնել նրանցից երկուսին ու թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին: Պարզվել է 35-ամյա և 46-ամյա տղամարդկանց ինքնությունը:

Բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի տանիքում հայտնաբերել է օգտագործված և չօգտագործված սրվակներ ու ներարկիչներ: Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիկան փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել