Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի

Կառավարությունն այսօր՝ հունիսի 13-ին կայանալիք կառավարության հերթական նիստի ժամանակ որոշում կընդունի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին նախաձեռնության վերաբերյալ:

Ազգային ժողովի նախա­գահին կառաջարկվի արտահերթ 2019 թվա­­կա­նի հունիսի 28-ին ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժո­ղո­վի ար­­տա­­հերթ նստաշրջան` հետևյալ օրակարգով

1) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենս­գրքում փոփոխություն կատարելու մասին»

(Կ-164-27.05.2019-ՊԻ-011/0)

(նախագիծ)

(երկրորդ ընթերցում)

2) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

(Կ-178-05.06.2019-ԱՍ-011/0)

(նախագիծ)

(երկրորդ ընթերցում)

3) «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրա­ցումներ և փոփոխություններ կատարելու մասին»

(նախագիծ)

(երկրորդ ընթերցում)

4) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սո­ցիա­լական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում­ներ և փոփոխություններ կատարելու մասին»

(նախագիծ)

(երկրորդ ընթերցում)

5) «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մասին»,

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասի» Հայաս­տանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փո­փոխություն կատարելու մասին»

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում փոփոխություններ կատարելու մասին»

(Կ-144-20.05.2019-ՏՏԳԲ-011/0)

(նախագիծ)

(երկրորդ ընթերցում)

6) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հան­րապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հան­րա­պե­­տության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հան­րա­պետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»

(նախագիծ)

(երկրորդ ընթերցում)

7) «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխու­թյուն­ներ և լրացումներ կատարելու մասին»,

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրա­ցում կատարելու մասին»,

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձ­նացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պե­տա­կան հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կա­տա­րելու մասին»,

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատա­րելու մասին»,

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենս­գրքում լրացումներ կատարելու մասին»

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»

(նախագիծ)

(երկրորդ ընթերցում)

8) «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Օտար­երկրյա հաշիվների հարկային համապա­տասխանության ակտի» կիրարկմանն օժանդա­կելու համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին»

(Կ-179-05.06.2019-ՖՎ-011/0)

(նախագիծ)

9) Հայաստանի Հանրապե­տության քրեակատարողղական օրենսգրքում փո­փո­խու­­թյուններ և լրացումներ կա­տա­րելու մասին»

«Ձերբակալված և կալանա­վորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրա­պե­տության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»

(Կ-165-27.05.2019-ՊԻ-011/0)

(նախագիծ)

(երկրորդ ընթերցում)

10) «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կա­տարելու մասին»,

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»

«Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսա­կան աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հան­րապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»

(նախագիծ)

(երկրորդ ընթերցում)

11) «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաս­տանի Հան­րա­պետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»

(նախագիծ)

(երկրորդ ընթերցում)

12) «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հա­յաս­տանի Հանրապե­տու­թյան ներկայացուցչի մասին»,

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխու­թյուն և լրացում կատարելու մասին»,

«Պետա­կան պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վար­ձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»

«Հանրային ծառայու­թյան մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»

(նախագիծ)

(երկրորդ ընթերցում)

13) «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,

«Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշ­վարկկային կազմակերպու­թյու­ն­ների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փո­փո­խու­թյուն կատարելու մասին»,

«Գրավատների և գրա­վա­տնային գործունեության մա­սին» Հայաստանի Հան­րա­պե­տության օրենքում լրա­ցումներ կատարելու մասին»,

«Արժութային կարգավոր­ման և արժութային վերա­հսկողու­թյան մասին» Հայաս­տա­նի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»

(Կ-077-29.03.2019-ՖՎ-011/0)

(երկրորդ ընթերցում)

  1. Հայաստանի Հանրապե­տու­թյան  Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի նախա­ձեռ­­նո­ղի ներ­կա­յա­ցուցիչ է նշանակվել Անահիտ Ստեփանյանը:
  2. Հայաստանի Հանրապե­տու­թյան Ազգային ժողով ներկայացնել՝

«2019 թվականի հունիսի 28-ին գումարված Հայաստանի Հանրապետության  Ազգային  ժողովի ար­տահերթ նստաշրջանի անցկացման մա­սին» Հայաստանի Հանրա­պե­տության Ազգային ժողովի որոշման նախագիծը,

«2019 թվականի հունիսի 28-ին գումարված Հայաստանի Հանրապետության  Ազգային  ժողովի  ար­տահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի քննարկման տևողության սահ­ման­ման մա­սին» Հայաս­­տանի Հանրապե­տու­թյան Ազգային ժողովի որոշման նա­խագիծը,

 «2019 թվականի հունիսի 28-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային  ժողովի  արտահերթ նստաշրջանի օրակար­գա­յին հարցերի քննարկման հատուկ ընթացա­կարգի  մա­սին» Հայաստանի Հանրապե­տու­թյան Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել