Մաքսային արժեքի որոշումն ըստ նույն ապրանքների գործարքի գնի

ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է ներմուծման երկրի արտահանման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում նույն կամ գրեթե նույն քանակով վաճառված նույն ապրանքների գործարքի գնի հիման վրա կատարելով առևտրային մակարդակների և ապրանքերի քանակությունների տարբերություններով պայմանավորված ճշգրտումներ:

 

Նման ճշգրտումները պետք է հիմնված լինեն օրենքով սահմանված տեղեկության վրա, անկախ ճշգրտման արդյունքում գործարքի գնի բարձանցման կամ նվազեցման հանգամանքից:

 

Ճշգրտումը կատարելիս պետք է հաշվի առնել տարբեր հեռավորություններից տարբեր փոխադրամիջոցներով ներմուծվող ապրանքների և դիտարկվող նույն ապրանքների տեղափոխման ծախսերը և վճարների միջև եղած տարբերությունները:

 

Եթե պարզվում է, որ գոյություն ունեն նույն ապրանքների մեկից ավելի գործարքի գներ, ապա ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար հիմք է ընդունվելու այդ գներից նվազագույնը:

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել