Երևանի քաղաքապետարանի և մարզպատերանների կողմից ջեռուցման ժամանակաշրջանի որևէ սահմանափակում չկա. ԿԳՆ

Հաշվի առնելով եղանակային պայմանները, ինչպես նաև դպրոցների ջեռուցման վերաբերյալ ստացվող ահազանգերը` ԿԳ նախարարությունը տեղեկացնում է, որ ուսումնական հաստատություններում ջերմային ռեժիմի ապահովումը հաստատության տնօրենի պարտականությունն է:

ՀՀ ԿԳ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզպատերանների կողմից ջեռուցման ժամանակաշրջանի որևէ սահմանափակում չկա:

Ուսումնական հաստատության ջեռոուցումն իրականացվում է ըստ անհրաժեշտության` ՀՀ առողջապահության նախարարի 28.03.2017թ. հրամանով հաստատված սանիտարական կանոններով և նորմերով սահմանված պահանջներին համապատասխան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել