Ռոբերտ Աբաջյանի անվան 147 դպրոցում այսօր աշակերտները ծաղիկներ դրեցին հուշաքարի մոտ

Այսօր՝ ապրիլի 2-ին լրանում է Ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարելիցը:

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ:

2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը ունեցել է ավելի քան 100 զոհ, կորցրել՝ մոտ 800 հա տարածք:

Արցախի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Ռոբերտ Աբաջյանի անվան համար 147 հիմնական դպրոցում այսօր աշակերտները ծաղիկներ էին դնում իրեն նվիրված հուշաքարի մոտ:

Դպրոցն ունի նաև Ռոբերտ Աբաջյանի անվան նախնական զինվորական պատրաստության դասասենյակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել