Անչափահասների գործերով լավագույն ծառայող է ճանաչվել Արամ Հովհաննիսյանը

Ոստիկանության հատուկ հանձնաժողովը 2018 թվականի անչափահասների գործերով լավագույն տեսուչ է ճանաչել Արամ Հովհաննիսյանին:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ոստիկանության մայորին Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի աշակերտները վերաբերվում են, ինչպես հոգատար մանկավարժներից մեկին, որը ծրագրված դասերին զուգահեռ խոսում է իրենց հետ նաև բացասական երևույթներից, հանցավոր արարքներից զերծ մնալու անհրաժեշտությունից: Օրինակ, նրանցից քչերը գիտեն, որ կռփազենքը, դանակների որոշ տեսակներ սառը զենք են համարվում, որ չի կարելի դրանք գործածել, առավել ևս` դպրոց բերել: Չգիտեն նաև համակարգչային խաղերից կախվածության վնասակար հետևանքների մասին. թեմաներ, որոնց դպրոցական տեսուչներն իրենց գործառութային պարտականություններից ելնելով հաճախ են անդրադառնում:

Դասամիջոցին Հովհաննիսյանը մանրամասնեց, թե աշակերտների շրջանում կանխարգելիչ ինչպիսի միջոցառումներ են իրականացվում, նաև` ինչ դերակատարություն ունի ոստիկանության տեսուչը դպրոցում:

«Անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի դպրոցական ավագ տեսուչ Արամ Հովհաննիսյանը համակարգում ծառայում է 2001 թվականից, վայելում է կոլեկտիվի հարգանքը, երբեք անհարկի չի բացակայի, չի ուշանա: Պարտաճանաչ, կարգապահ ծառայող է: 2018 թվականի ընթացքում Հովհաննիսյանը բացահայտել է հանցագործության 41 դեպք, այդ թվում գողության, ծանր մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, անձի առևանգման, հայտնաբերել է նաև հետախուզվողների: Երբևէ չի եղել, որ որևէ մեկը դժգոհի նրա աշխատանքային գործունեությունից»,- բնութագրում էր անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի պետ Սիմոն Հարությունյանը:

Ղեկավարների գովեստի խոսքերին հակառակ` Հովհաննիսյանն իր ծառայության մեջ արտառոց ոչինչ չի տեսնում: «Աշխատանքի բնույթն է այդպիսին,- ասում է,- որին տասնյոթ տարի է զինվորագրվել եմ: Որպես ժամկետային զինծառայող նախ ծառայել եմ ոստիկանության զորքերում: Այնուհետև ծառայությունս շարունակել ոստիկանության համակարգում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Ոստիկանության Կենտրոնական բաժնում, որպես անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի դպրոցական ավագ տեսուչ աշխատում եմ 2016 թվականից:

Սիրում եմ իմ աշխատանք հատակապես աշակերտների հետ հետաքրքիր է, բայց անընդահատ իմացածդ կատարելգործելու անհարժեշտություն կա: Ինչ վերաբերվում է լավագույն անչափահասների գործերով տեսուչի կոչմանը, ինչ խոսք նման պարգևներն պարտավորեցնում են ավելի լավ ծառայել»:

Արամ Հովհաննիսյանի մասին դրական էին խոսում նաև գործնկերները. «Երբեք չի ուշանա և չի ուշացնի իրեն մակագրված որևէ պատասխան-գրություն»,- ասում էին հերթապահ մասում: Իսկ մեզ մնում է անչափահասների գործերով տարվա լավագույն տեսուչին մաղթել նոր հաջողությություներ, անվտանգ ծառայություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել