Այս տարվա փետրվար ամսի տվյալներով սննդամթերքի գնաճը կազմել է 3.5%

2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 1.9% գնաճ, այդ թվում, սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գնաճը կազմել է 3.5%, ոչ պարենային ապրանքներինը` 0.6%, ծառայությունների սակագներինը` 0.4%, իսկ հունվար-փետրվարին 2018թ. հունվար-փետրվարի համեմատ` համապատասխանաբար 1.3%, 2.1%, 0.7% և 0.5%:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019թ. փետրվարին հունվարի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-1.3%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Իջևանում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.7%-ով:

Սննդամթերքի գներ: 2019թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.7% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 1.7% և 7.4% գնաճը:

Բանջարեղենի ապրանքախմբում 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 5.6%, իսկ 2019թ. հունվարի համեմատ` 7.4% գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019թ. փետրվարին հունվարի համեմատ բանջարեղենի գներն աճել են 3.4-18.2%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Իջևանում: Մայրաքաղաքում բանջարեղենի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 8.3%-ով:

Մրգի ապրանքախմբում 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 11.3%, իսկ 2019թ. հունվարի համեմատ` 1.7% գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019թ. փետրվարին հունվարի համեմատ մրգի գներն աճել են 0.3-10.4%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում:
Մայրաքաղաքում մրգի գների մակարդակն աճել է 0.3%-ով:

2019թ. փետրվարին հունվարի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 5.3%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.08% տեսակարար կշիռ, նշված  ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.5 տոկոսային կետով:

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ գրանցվել է 2.5%, իսկ 2019թ. հունվարի համեմատ՝ 1.4% գնաճ: 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ ալյուրի և հացի գներն աճել են համապատասխանաբար 3.1% և 3.7%-ով:

Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2019թ. փետրվարին հունվարի համեմատ հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբի գների մակարդակն աճել է 0.2-6.8%-ով (համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք. Կապանում), իսկ մեկում գրանցվել է 0.1% գնանկում: Մայրաքաղաքում հացաբուլկեղենի և ձավարեղենի գների մակարդակն աճել է 1.5%-ով:

Մսամթերքի ապրանքախմբում 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ գրանցվել է 4.1%, իսկ 2019թ. հունվարի համեմատ՝ 0.3% գնաճ:

Հանրապետության դիտարկված 3 քաղաքներում 2019թ. փետրվարին հունվարի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.1-0.8%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում), 7-ում գրանցվել է 1.8-0.3% գնանկում, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
2019թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գներն աճել են 0.4%-ով, իսկ շաքարի և շաքարավազի, ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 2.5% գնաճ, իսկ 2019թ. հունվարի համեմատ՝ 0.7% գնանկում:

Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2019թ. փետրվարին հունվարի համեմատ յուղերի և ճարպերի գների մակարդակը նվազել է 1.2-0.1%-ով, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում յուղերի և ճարպերի գները նվազել են 0.8%-ով:

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 1.6% գնաճ, իսկ 2019թ. հունվարի համեմատ` 0.4% գնանկում:
Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2019թ. փետրվարին հունվարի համեմատ ձկնամթերքի գները նվազել են 2.8-0.3%-ով, մեկում գրանցվել է 4.1% գնաճ, իսկ 3-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում ձկնամթերքի գների մակարդակը նվազել է 0.3%-ով:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 2.0%, իսկ 2019թ. հունվարի համեմատ՝ 0.3% գնանկում, այդ թվում, ձվի գինը նշված ժամանակահատվածում նվազել է 1.2%-ով:

Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2019թ. փետրվարին հունվարի համեմատ կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում գրանցվել է 2.2-0.2% գնանկում, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում արձանագրվել է կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբի 0.2% գնաճ:

2019թ. փետրվարին հունվարի համեմատ սուրճ, թեյ և կակաո ապրանքախմբում գրանցվել է 0.2% գնանկում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել