Կառավարության առաջին մասնաշենքում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է ժամանել 6 մարտական հաշվարկ

Կառավարության առաջին մասնաշենքում հրդեհ է բռնկվել: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է ժամանել 6 մարտական հաշվարկ, բերվել է նաև շարժասանդուղքը, քանի որ ահազանգի համաձայն՝ հրդեհը բռնկվել է 5-րդ հարկում:

Նախարարությունից նաև հայտնում են, որ ահազանգը ստացել են SOS հակահրդեհային համակարգի միջոցով:

Կառավարության մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը Իրավաբան.net-ին հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շենքում է եղել և այս պահին էլ այնտեղ է, սակայն հրդեհի օջախից հեռու:

Շուտով կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել