Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 7-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, վկայի կարգավիճակով հարցաքննվել է:
Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից տեղեկանում ենք, որ ՀՀ առաջին նախագահը հրաժարվել է փաստաբանի օգնությունից:
«Եթե հարցաքննությունը շարունակություն ունենա, այդ մասին հանրությունը կտեղեկացվի մեր կողմից»,-նշել է նա: