Պաշտոնից ազատումներ ու նշանակումներ՝ ոստիկանապետ Վալերիյ Օսպիյանի հրամաններով

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանը: Մինչ այդ նա Արմավիրի ոստիկանության բաժնի պետն էր:

Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով.

  • աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղղարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Գարիկ Գերասիմյանը,
  • Արտաշատի բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել է ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ,
  • Ռուբեն Ներսիսյանը նշանակվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պետ, ով մինչ այդ աշխատել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետ և ամիսներ առաջ ոստիկանապետի հրամանով ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ,
  • Ալիկ Մամիկոնյանը ազատվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ,
  • Կարեն Բաբերյանը ազատվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետի օպերգծով տեղակալ,
  • Նարեկ Սիմոնյանը ազատվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Սևանի բաժնի պետի օպերգծով տեղակալ,
  • Հայկ Վարդանյանը նշանակվել է ճանապարհային ոստիկանության իրվաբանական բաժնի պետ: Մինչ այդ ՃՈ իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը Վալրիյ Օսիպյանի հրամանով ազատվել է նշված պաշտոնից և նշանակվել ՀՀ ՃՈ պետի տեղակալ:
  • Արթուր Մկրտչյանը նշանակվել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի պետ,
  • Բազումի բաժնի պետ Կարեն Հակոբյանը Վալրիյ Օսիպյանի մեկ այլ հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ,
  • Վարդենիսի բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանը ազտավել է աշխատանքից՝ թոշակի անցնելու կապակցությամբ,
  • Վարդենիսի բաժնի պետ է նշանակվել Սամվել Գալստյանը,
  • Դավիթ Գևորգյանը ազատվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Աշտարակի բաժնի պետ,
  • Աշտարակի բաժնի պետ Ալբերտ Երիցյանն էլ ազատվել է նշված պաշտոնից և նշանակվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել