Պատկերացնու՞մ եք՝ եթե սկսեմ մեկնաբանել, թե ինչից է տեղյակ եղել Սերժ Սարգսյանը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Այսօր՝ փետրվարի 7-ին, վերաքննիչ դատարանը որոշեց ամբողջությամբ մերժել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները:  ՀՀ երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանքի տակ:

Նախորդ նիստի օրը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը հայտարարել էր, թե Ռոբերտ Քոչարյանը դեպքերի ավարտից հետո է միայն իմացել մարտի 1-ին տեղի ունեցած ոստիկանության գործողությունների մասին:

Այսօր որոշման հրապարակումից հետո լրագրողներից մեկը նշեց, որ «Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը պնդել է, որ Սերժ Սարգսյանից «Ժառանգություն» կուսակցությունը զանգեր է ստացել, և նա տեղյակ է եղել դեպքերի մասին և ինչպես է ստացվում, որ Ս. Սարգսյանը տեղյակ է եղել դեպքերի մասին, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ ոչ: Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց. «Դուք հիմա պատկերանո՞ւմ եք՝ եթե ես սկսեմ մեկնաբանել, թե ինչից է տեղյակ եղել պարոն Սերժ Սարգսյանը»:

Հավելենք, որ մամուլում տեղեկություն է շրջանավում այն մասին, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել է: Իրավաբան.net-ի հետ զրույցում Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը նշեց, որ ՀՔԾ-ն այդ արցը չի մեկնաբանում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել