Ներխուժեցինք անկոչ հյուրի նման, վարպետը ոնց որ թե՝ շատ չջղայնացավ. Նիկոլ Փաշինյանը՝ Տիգրան Մանսուրյանի հետ հանդիպման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են ականավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին և շնորհավորել նրան ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ:

«Մաղթում եմ, որ Ձեզ համար բացվի ստեղծագործական նոր շունչ և ժամանակաշրջան, որովհետև թերևս դա ամենակարևորն է: Ստեղծագործությունը կապված է շատ բաների՝ մթնոլորտի, միջավայրի հետ, և հույս ունեմ, որ Նոր Հայաստանում Ձեզ համար կբացվի ստեղծագործական նոր շունչ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Տիգրան Մանսուրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և նրա տիկնոջն իրեն այցելելու համար և նրանց պատմել ստեղծագործական գործունեության ու առաջիկա ծրագրերի մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Մանսուրյանի հետ հանդիպման մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Չէի ուզում մանրամասնել՝ բայց այս տեսանյութը ստիպեց: Մաեստրոյին նախապես չէինք ասել, որ այցելելու ենք՝ հանուն անակնկալի:

Ընտանիքի անդամներն էլ՝ պահել էին «գաղտնիքը». ներխուժեցինք անկոչ հյուրի նման: Ու վարպետը ոնց որ թե՝ շատ չջղայնացավ»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել