«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Էդուարդ Գրիգորյանը ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի նկատմամբ կիրառել է խրախուսանքի միջոց և տրամադրել է լրացուցիչ կարճատև տեսակցություն:
Հիշեցնենք, որ 20 տարեկանում` 1996 թ-ին Մհեր Ենոքյանը դատապարտվել է մահապատժի` մեղադրվելով համակուրսեցու`սպանության մեջ /ՀՀ Քր.Օր.-ի 99-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետեր/: ՀՀ նախագահի 2003 թ-ի հրամանագրով` ի թիվս 41 մահապատժի դատապարտվածների, պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման:
Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել դատարանում: Գործով մյուս մեղադրյալն Արամ Հարությունյանը դատապարտվել էր նույն գործով, սակայն 15 տարի ազատազրկման: Նա այժմ ազատության մեջ է:
Լուսանկարը՝ «Ազատություն Մհեր Ենոքյանին» ֆեյսբուքյան էջից