«Ինչո՞ւ ստեցիր, ստախոս». ցուցարարը՝ Նիկոլ Փաշինյանի օգնականին
Կառավարության շենքի մոտ այսօր՝ սեպտեմբերի 6-ին, բողոքի ակցիա էին անցկացնում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատները և ծնողները: Նրանք հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Նրանց հարցերին էր փորձում պատասխանել վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: