Մարտի 1-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովը դեռևս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է. Տիգրան Բալայան

Այսօր արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովը դեռևս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն գլխավոր քարտուղարն է:

Նա նշում է, որ Յուրի Խաչատուրովի կմնա իր պաշտոնում, քանի դեռ ՀԱՊԿ խորհուրդը որոշում չի կայացրել նրա փոխարինման վերաբերյալ:

«Մինչ նրա փոխարինումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գործառույթները կարող է կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը, ինչպես 2016 թվականին, երբ դեռ որոշվում էր Յուրի Խաչատուրովի նշանակման հարցը: Թե ով կփոխարինի, ինչպես կփոխարինի, ինչ ժամանակահատվածում կլինի, արդեն քննարկումների, կոնսենսուսով կայացվող որոշում է»,-նշեց Բալայանը:

ԱԳՆ մամուլի խոսնակը նշեց, որ Յուրի Խաչատուրովի փոխարինման հարցը ամբողջովին համապատասխանել է ՀԱՊԿ ընթացակարգերին:

«Մենք շահագրգռված ենք, որ ՀԱՊԿ-ը շարունակի իր բնականոն աշխատանքը»,- ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել