Դատավոր Մեսրոպ Մակյանը՝ իր մասնակցությամբ ավտովթարի մասին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի մասնակցությամբ Երևանում հուլիսի 27-ին Տիգրան Մեծի պողոտայի և Խորենացի փողոցի խաչմերուկում իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մի տղամարդու:

Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց դատավորը:

«Թեթև պատահար էր, ոչ իմ մեղքով»,-նշեց նա։

Նշենք, որ Մեսրոպ Մակյանը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ սպասել է, մինչեւ բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, որից հետո կատարվածի մասին ահազանգել է Երեւանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն։

Նա ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա սթափ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել