ԱՄՆ դեսպանատունը՝ Նահանգներում ժամանակավոր կեցության տևողությունը երկարաձգելու մասին

Եթե ցանկանում եք երկարաձգել Միացյալ Նահանգներում ձեր ժամանակավոր կեցության տևողությունը, պետք է խնդրագիր ներկայացնեք ԱՄՆ Քաղաքացիության և ներգաղթի ծառայություններին (Citizenship and Immigration Services (USCIS)), նախքան կավարտվի ձեր թույլատրված կեցության ժամկետը:

Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից:

Եթե Միացյալ Նահանգներում մնաք թույլատրվածից ավելի, ապա հնարավոր է, որ ձեզ արգելվի վերադառնալ, և (կամ) ձեզ կարող են հեռացնել (վտարել) Միացյալ Նահանգներից: Ստուգեք կեցության ժամանակաշրջանը, որը ձեր անձնագրում դրոշմակնքել են Մաքսային և սահմանային պաշտպանության գործակալության (Customs and Border protection) պաշտոնյաները, որպեսզի որոշեք թույլատրված կեցության ժամկետի ավարտման օրը: Ձեր վիզայի երկարաձգման վերաբերյալ ավելին իմանալու համար այցելեք USCIS-ի կայքը https://www.uscis.gov/visit-united-states/extend-your-stay հասցեով:

Ամեն անգամ վիզայի համար դիմելիս հարկ կլինի անցնել վիզայի դիմումի ամբողջ գործընթացը, նույնիսկ եթե ձեր վիզան դեռ ուժի մեջ է: Սակայն ԱՄՆ վիզան նորով փոխարինող կամ տարիքային որոշ այլ չափանիշների բավարարող անձինք կարող են ունենալ վիզայի տրամադրման համար նշանակված հարցազրույցին չներկայանալու իրավունք: Իրավունակությունը որոշվում է ընդունելության նշանակման գործընթացի ժամանակ հարցերին տրված պատասխանների հիման վրա: Սակայն հյուպատոսության աշխատակիցներն իրավունք են վերապահում հարցազրույց պահանջելու վիզայի համար դիմող ցանկացած անձի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել