Հանրապետականները Սերժ Սարգսյանի հետ քննարկել են ԱԱԾ-ի բացահայտումները՝ Մանվել Գրիգորյանի հետ կապված
Այսօր Ազգային ժողովում քննարկվում էր ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին կալանավորելու և նրա հանդեպ քրեական հետապնդում սկսելու մասին հարցը:
Լրագրողների հետ զրույցում ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Գալուստ Սահակյանը նշում է, որ պետք չէ հայ իրականությունը կապել իշխանափոխության հետ:
«Մենք մի ճանապարհ ունենք գնալու և երբեք մի մտացծեք, որ այդ ճանապարհը գնում ենք իշխանափոխության հետևանքով: Մարդը եթե անճիշտ գործողություն է կատարում, կապ չունի, թե ինչ իշխանություն կլինի»,-նշել է նա:
Գալուստ Սահակյանը խոսեց նաև ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի դիրքորոշման վերաբերյալ՝ Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումների մասով: