Այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 12:00-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում կքննարկվի Հայաստանի նոր վարչապետի ընտրության հարցը։
Նշենք, որ խորհրդարանի 1/3-ի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում առաջադրվել է Նիկոլ Վովայի Փաշինյանը:
Հիշեցնենք, որ վարչապետի ընտրությունից հետո կկազմավորվի նոր կառավարությունը:
Սահմանադրության պահանջով՝ կառավարությունը պետք է կազմավորվի 15 օրվա ընթացքում:
Նշանակումից հետո 5 օրվա ընթացքում Վարչապետը Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին, իսկ նախագահը եռօրյա ժամկետում կատարի նշանակումները:
Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը:
Ազգային ժողովը կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս կառավարության ծրագրին և Սահմանադրության համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապաԱզգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: