Ներկայացվել է ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցման տեղերի թիվը

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ի կատարումն «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2018թ. ապրիլի 12-ի N 430-Ն որոշման պահանջների` ներկայացնում ենք 2018/2019թ.թ. ուսումնական տարվա շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության համար անհրաժեշտ՝ ըստ զինվորական մասնագիտացումների կրտսեր սպայական կազմի պաշտոնների համալրման նպատակով պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ ընդունելության տեղերի թիվը.

1. ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում` հրաձգային ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ` 450 տեղ,

2. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում` բուժական գործ մասնագիտությամբ` 50 տեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել