Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 74 կողմ, 23 ձեռնպահ ձայներով ընդունեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Այս նախագծով արգելվում է ուսումնական և բժշկական հաստատություններում քաղաքական քարոզչությունը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախագծում կարևոր փոփոխություն է կատարված, և ուսուցիչների, բուժաշխատողների համար ի պաշտոնե քարոզչություն իրականացնելու սահմանափակում է նախատեսված: