2017 թվականի պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանում կա շուրջ 100 հազար նպաստառու ընտանիք: Այս մասին հայտնում է ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ հրապարակած թվերի՝ նպաստառու ընտանիքներից 75 հազարը ստանում է ընտանեկան նպաստ, 25 հազարը՝ սոցիալական:
Մեկ ընտանիքի ամսական նպաստի միջին չափը կազմում է 31 հազար 350 դրամ: Ամենաշատ նպաստառու ընտանիքները Լոռիում են, ամենաքիչը՝ Վայոց ձորում: Իսկ կերակրողին կորցնելու, ծերության, հաշմանդամության նպաստ է ստանում 63 հազար մարդ: Նրանցից 46 հազարը հաշմանդամության նպաստ է ստանում, 4600-ը՝ ծերության: Այս խմբի մարդկանց նպաստի միջին չափը կազմում է ընդամենը 17 հազար 800 դրամ: