Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 28-ին, ընթանում է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրինագծի քննարկումը:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանը նշեց՝ նախագծի վերաբերյալ ստացվել են առաջարկություններ։
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նշեց, թե պատգամավորները հարցեր չեն ներկայացրել գրավոր կարգով, հետևաբար հարցեր չեն լինելու։
Միայն «Ծառուկյան» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանն է նշել, թե չարժեր արգելքը դնել ապրիլի 1-ից, պետք էր սպասել ԵԱՏՄ-ում բոլոր սահմանափակումների ընդունմանը, նոր անցնել արգելքին. «Հարված է հասցվում բնակչությանը՝ արգելելով գնել մատճելի և թարմ մեքենաները»։
Օրինագծի քվեարկությունը կիրականացվի ավելի ուշ։
Հիշեցենք, որ նախագծով նախատեսվում է ապրիլի 1-ից արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումը ՀՀ։ Նաև օրենքից հանվում է ժամանակավոր բառը, իսկ նախկինում թույլատրվող հոկտեմբերի 1-ը ժամկետը հանվում է։
Եվգենյա Համբարձումյան