ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները ստացված տեղեկատվության հիման վրա Երևան քաղաքի հաց արտադրող երեք ընկերություններում արձանագրել են առանց մակնշման աղի օգտագործման դեպքեր:
Այս մասին տեղեկանում ենք ՍԱՊԾ-ից։
Առանց մակնշման աղի վաճառքի դեպքեր են արձանագրվել նաև մեծածախ առևտրի ցանցում:
Ծառայության մասնագետների կողմից կասեցվել է 169 կգ աղի օգտագործումը արտադրության փուլում և 1150 կիլոգրամ աղի վաճառքը մեծածախ առևտրի ցանցում:
Ծառայությունը քայլեր է ձեռնարկում ներմուծողին հայտնաբերելու և աղի ծագումը պարզելու ուղղությամբ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ևս մեկ անգամ արտադրողներին հիշեցնում է, որ արտադրության փուլում օգտագործվող հումքը և օժանդակ նյութերը պետք է համապատասխանեն ՀՀ օրենդրության պահանջներին: Նույն պահանջը վերաբերվում է նաև իրացման ցանցերին: