Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել, որով չեղյալ է ճանաչել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանին Բելառուս գորուղելու մասին իր N 150-Ա որոշումը:
«Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի՝
Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի փետրվարի 19-ի «Գագիկ Գրիգորյանին Բելառուսի Հանրապետություն գործուղելու մասին» N 150-Ա որոշումը»,-նշված է որոշման մեջ: