Վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին

ՀՀ Նախագահի՝ 2018 թվականի փետրվարի 21-ի հրամանագրով՝ Ռուբեն Էդուարդի Վարդազարյանը նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում:

Այսօր՝ փետրվարի 21-ին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Երևան քաղաքի դատավորներին է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին և ընդգծել Ռուբեն Վարդազարյանի՝ որպես իրավաբանի մասնագիտական ու մարդկային բարձր որակները, աշխատանքային փորձն ու հեղինակությունը, որոնք կարևոր են պատասխանատու պաշտոնը ստանձնելու և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի լիազորություններն ու պարտականությունները պատշաճ կատարելու համար:

Միջոցառման ավարտին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն,  որին մասնակցել են նաև  ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանն ու ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել