2 հանրային պաշտպան է վթարի ենթարկվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործով  մեղադրյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի մասով դատական նիստը:

Դատական նիստն ընդմիջվեց,  իսկ հետո դատավոր Մակյանը հայտնեց, որ հանրային պաշտպաններից Արմինե Ֆանյանն ու  Լիանա Գասպարյանը ենթարկվել են վթարի, նրանք չեն տուժել:

«Հետադարձ էի կատարում՝ դատական նիստին գալու համար ու իմ դռան կողմից մեքենաս հարվածեցին: Մեզ ոչինչ չի պատահել, մեքենայի 2 դռներն են շատ վնասվել»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց Արմինե Ֆանյանը:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել