Ինքնագլուխ վայրի պտուղներ, ընկույզ, սունկ, հատապտուղ և այլն հավաքելը այն անտառամասերում, որտեղ դա արգելված է կամ թույլատրվում է միայն անտառատոմսերով՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 1000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 20.000 դրամի չափով: Այս մասին սահմանում է վարչական իրավախախատումների մասին օրենսգիրքի 72-րդ հոդվածը:
Վայրի պտուղներ, ընկույզ, հատապտուղ և այլն հավաքելը դրանք հավաքելու համար սահմանված ժամկետների և եղանակների խախտմամբ` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 5000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ`25.0000 դրամի չափով: