Հայաստանում 2008 թվականից թմրանյութ օգտագործելը որպես հանցագործություն ապաքրեականացվել է։ Անձի կողմից թմրանյութ օգտագործելու դեպքում, նա կենթարկվի միայն վարչական պատասխանատվության։ Իսկ եթե անձն անօրինական ձևով պատրաստում, վերամշակում, ձեռք է բերում, պահում, մի վայրից մեկ այլ վայր է տեղափոխում,առաքում է թմրամիջոցներ /հոգմետ նյութ, թմրանյութ/, ապա տվյալ դեպքում նա կենթարկվի քրեական պատասխանատվության։
Համաձայն ՀՀ քեական օրենսգրքի 268-րդ հոդվածի՝
Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝
պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
- Նույն արարքները, որոնք կատարվել են՝
2) խոշոր չափերով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
- Նույն արարքները, որոնք կատարվել են առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:
«Քրեական օրենսգրքի հավելվածներով սահմանված են թմրանյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափաքանակները։ Միայն մանր չափի թմրանյութերի պահպանման դեպքում է, որ վարչական պատիժ է նախատեսվում: Մնացած չափաբաժինների դեպքում մարդը ենթարկվում է քրեական պատասխանատվության, ինչպես և թմրանյութը վաճառելու դեպքում»:
Համաձայն «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 411 հոդվածի՝
Առանց իրացնելու նպատակի մանր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
Նույն արարքները մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով:
Այն անձը, որ կամովին հանձնել է իր մոտ եղած մանր չափերի թմրամիջոցները կամ հոգեմետ նյութերը, ազատվում է սույն հոդվածով նախատեսված իրավախախտման համար վարչական պատասխանատվությունից:
«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի հավելվածներով սահմանված են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մանր չափերը։