Անգլիայում և Ուելսում գտնվող գույքերից մոտ 97.000-ը կառավարվում են արտերկրյա ընկերությունների կողմից․ BBC

BBC- ի հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել էոր Անգլիայի և Ուելսի արտասահմանյան ընկերությունների սեփականություն համարվող գույքի մեկ քառորդը ղեկավարվում է Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված կազմակերպությունների կողմից:

Կարիբյան արշիպելագը պաշտոնական հայրենիք է այն ընկերությունների համար, որոնք ունեն 23.000 սեփականություն, և այս թիվը գերազանցում է ցանկացած այլ երկրի տվյալներին: Այս գույքերը սեփականացված են արտասահմանյան գրանցում ունեցող 11.700 ընկերության կողմից: Այս տվյալները բացահայտվել են  BBC- ի  կողմից՝  «Հողային Գրանցման» (Land Registry) տվյալների ուսումնասիրություններից հետո:

Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է, որ 2018 թվականի հունվարի դրությամբ Անգլիայում եւ Ուելսում գտնվող գույքերից մոտ 97.000-ը կառավարվում են արտերկրյա ընկերությունների կողմից:

Մեկ այլ  մտավախություն է առաջանում, որ բրիտանական վերահսկողության տակ գտնվող հարկային դրախտում գրանցված ընկերությունները հարկերից խուսափելու միջոց են եղել:

Անգլիայի և Ուելսի օտարերկրյա ընկերություններին պատկանող գույքի 2/3-ը գրանցված են  Վիրջինյան կղզիներում (որի բնակչությունը 30.600 է ), Ջերսիում, Գերնսի եւ Մեն կղզիներում գտնվող ընկերությունների կողմից:

Բրիտանական գույքի օտարերկրյա սեփականատերեր համարվող ընկերություններից մեծ մասի գլխավոր մասնաճյուղերը պաշտոնապես տեղակայված  են  Հոնկոնգում, Պանամայում և Իռլանդիայում:

Անցյալ տարվա նոյեմբերին ընդունված նոր որոշման համաձայն, տվյալների բազաները պետք է լինեն հրապարակային և մատչելի մուտք գործելու համար։ Եվ այս որոշման արդյունքում կատարված հետազոտությունը նոր պատկեր է ցույց տալիս արտասահմանյան ընկերությունների սեփականության վերաբերյալ։

Այս հետազոտության արդյունքում բացահայտվել է ՝

  • Անգլիայի և Ուելսի արտերկրյա ընկերություններին պատկանող ամբողջ գույքի մոտ կեսը (44%) գտնվում են Լոնդոնում,
  • Անգլիայի և Ուելսի արտերկրյա ընկերություններին պատկանող 10 գույքից ավելի քան մեկը(11.500) տեղակայված են Վեստմինստեր քաղաքում, 
  • Արտասահմանյան ընկերություններին պատկանող ավելի քան 6000 սեփականություն գտնվում է Լոնդոնի Կենզինգթոն և Չելսի համայքներում:

 Ներկայացնում ենք Անգլիայում և Ուելսում սեփականատեր երկրների առաջին տասնյակը՝

  1. Բրիտանական Վիրջինիան կղզիներ(BVI) ՝ ……… 25%
  2. Ջերսի՝ …………….20%
  3. Գերընսի՝…………..3%
  4. Մեն կղզիներ՝……..11%
  5. Հոնկոնգ`…………..4%
  6. Ջիբրալթար՝……….4%
  7. Lյուքսեմբուրգ՝…….3%
  8. Սինգապուր՝……….2%
  9. Պանամա՝…………..1%
  10. Իռլանդիա՝…………1%

Բրիտանական Վիրջինյան Կղզիների (BVI) կառավարությունը հայտարարել է, որ սխալ է երկիրը «հարկային ապաստարան»  պիտակավորել: Խոսակցություններ կան, որ գոյություն ունեն շատ պատճառներ՝ կապված նրա հետ, թե ինչու է  Մեծ Բրիտանիայի գույքը սեփականաշնորհված Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված ընկերությունների կողմից:

Կառավարությունը պնդում է,  թե  Բրիտանական Վիրջինյան Կղզիների ընկերությունները կարող  են համախմբել բազմաթիվ ներդրողների և սեփականատերերի, ինչը օգտավետ է առևտրային խոշոր գործարքների համար։

Ներքևում տրված է արտերկրյա ընկերությունների կողմից սեփականացված գույքերի ընդհանուր արժեքը՝ ըստ շրջանների.

  1. Լոնդոն՝ 33.9 բիլիոն ֆունտ սթեռլինգ
  2. Հարավ-արևմտյան Անգլիա՝ 7.2 բիլիոն ֆունտ սթեռլինգ
  3. Արևմտյան Միդլենդ՝ 1 բիլիոն ֆունտ սթեռլինգ
  4. Հյուսիասային-Արևմտյան Անգլիա ՝3.1 բիլիոն ֆունտ սթեռլինգ
  5. Յորքշիր՝ 1.9 բիլիոն ֆունտ սթեռլինգ
  6. Արևելյան Միդլենդ՝1.8 բիլիոն ֆունտ սթեռլինգ
  7. Հարավ-Արևմտյան Անգլիա՝ 1.5 բիլիոն ֆունտ սթեռլինգ
  8. Ուելս ՝0.9 բիլիոն ֆունտ սթեռլինգ
  9. Արևելյան Անգլիա՝ 0.9 բիլիոն ֆունտ սթեռլինգ
  10. Հյուսիս-Արևելյան Անգլիա ՝0.8 բիլիոն ֆունտ սթեռլինգ

Հաշվապահները, սովորաբար, խորհուրդ են տալիս Մեծ Բրիտանիայում օտարերկրացի գույքի գնորդներին ` օգտագործել օֆշորային ընկերություն որպես ժառանգության հարկից խուսափելու միջոց՝ սեփականատիրոջ մահից հետո:

Օֆշորային գոտիները, ինչպիսին է Բրիտանական Վիրջինյան Կղզիները, դեռևս առաջարկում են գնորդներին գործարքներ կքնել որպես իրավաբանական անձ, եթե նրանք ցանկանում են իրենց անունը թաքուն պահել հանրությունից։ Եվ այս դեպքում նրանց գաղտնիությունն ավելի ապահովված է, քան գործարքը որպես ֆիզիկական անձ ձևակերպելու դեպքում կլինի։

Թեև «հարկային դրախտներ» համաձայնություն ունեն տեղեկությունների փոխանցել, որոնց հնարավորություն է տրվում իրավապահ մարմիններին բացահայտել այդ ընկերությունների իրական սեփականատերերին, սակայն ոչ բոլորի անունները կարող են հայտնի դառնալ։ Բանն այն է, որ այս տվյալները սկսել են հավաքագրել 2013 թվականի  հոկտեմբերից։ Այսինքն, մինչ այդ առուվաճառք կատարած սեփականությունների մասով տվյալներ չկան։

 27.835 գույքերի վերջին առուվաճառքների գործարքները կազմել են շուրջ  55 միլիարդ Ֆունտսթեռլինգ:

Թարգմանեց Մերի Գևորգյանը
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել