«Արզնի» ռազմական օդանավակայանն այսուհետ նաև քաղաքացիական կլինի

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը գործադիրի նիստին ներակայցրեց, որ մեկնարկել է սիրողական օդաչուների պատրաստամն ծրագիր, որն իրենից ներկայացնում է տեսական և գործնական փուլերից բաղկացած փաթեթ, որից գործնական փուլում նախատեսվում է նաև սահմնաված օդանավաներով թռիչքներ իրականացրել։

«Պաշտպանության նախարարության մասնագետների հետ քննարկման արդյուքնում նպատակահարմար է համարվել այդ թռիչքների համար օգտագործել «Արզնի» օդանավակայանը, որը պատկանում է ՊՆ-ին և գործող ավիացիայի մասին օրենքներից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել նշված օդանավակայնի կարգավիճակը փոփոխելու, ինչը ենթադրում է, որ այն սահմանվելու է որպես համատեղ բազավորման օդանավակայան՝ քաղաքացիական և ռազմական կարիքների համար,-ասաց Սերգեյ Ավետիսյանը։

Կառավարությունը հավանություն տվեց նախագծին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել