Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

Կառավարության հերթական նիստին, որոշում ընդունվեց Ազգային ժողովի՝ փետրվարի 27-ին մեկնարկող հերթական նստաշրջանից հետո արտահերթ նիստ հրավիրել:

Որոշման նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: «Օրակարգը ներկայացված է, եթե դիտողություններ կան, պարոն վարչապետ, կխնդրեմ երկու օր, որ մեր գործընկերները ամբողջականացնեն, խոսքը վերաբերում է այն փոփոխություններին, որոնք, հատկապես, կարևորվում են Սահմանադրության ամբողջ  ուժով գործելու հետ»,-ասաց նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել