Սոցիալական պաշտպանության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության և արդարության ապահովման գործընթացում կարևոր դերակատարում ունեն բժշկական, սոցիալական փորձաքննություննր կատարող հանձնաժողովները։ Այս մասին փետրվարի 15-ի նիստի ժամանակ հայտարարեց Կարեն Կարապետյանը։
»Չնայած նախկինում ձեռնարկած որոշ միջոցների, ներկայումս գործող կարգավորումները, ինչպես նաև նշված հանձնաժողովների արդյունավետությունն անբավարար են։ Մասնավորապես, նվազագույնի հասցված չեն սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը, հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգը պարզ և կանխատեսելի չէ։ Լիարժեք չէ հաշմանդամության ճանաչման գործընթացի կազմակերպման և մոնիթորինգային համակարգը»,-ներկայացրեց Կարապետյանը։
Վարչապետը հանձնարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարներին մեկասմյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի որակապես փոփոխմանն ուղղավծ առաջարկություններ՝ հստակ անդրադարձ կատարելով փորձաքննությունների կազմակերպման ընթացակարգերի, մոնիթորինագային համակարգի և բժիշկ-փորձագետի ներկայացվող պահանջների վերանայման, ոլորտային պատասխանատվության շրջանակի հստակեցման, բժշկական և կենսագործունեություն փորձաքննությունների տարանջատման, ինչպես նաև գործընթացի թվայնացման և էլեկտրոնային համակարգին համակցման հարցերին։
Կարապետյանը նշեց նաև, որ նախարարությունների հետ քննարկումներ եղել են արդեն այս հարցի շուր,- Վստահ եմ, որ մեկամսյա ժամկետներում մենք կունենանք նոր խաղի կանոններ»,-նշեց նա։