Խնամատարության նոր ձևեր են սահմնավել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել է կառավարության որոշման նոր նախագիծ:

Նախագծով ներկայացվում է խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց հաշվառման, որակավորման և երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց վերապատրաստման, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը և չափը, ինչպես նաև խնամատարության պայմանագրի օրինակելի ձևերը:

Որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ խնամատար ծնող լինելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած անձինք եռօրյա ժամկետում իրենց բնակության վայրի՝ մարզպետարանի (իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից տարածքային մակարդակում հաշվառում են որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ:

Խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած անձանց կողմից երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպվում է մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գործող օրենսդրության համաձայն:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարին և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, որոշումը ուժի մեջ մտնելու ց հետո  սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա  ամսվա ընթացքում պետք է՝

1) խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառվելու նպատակով ներկայացվող դիմումի

 ևխնամատարություն իրականացնելու մասին դիմումի օրինակելի ձևերը.

2) խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձի կենսապայմանների

ուսումնասիրության մասին արձանագրությանորակավորված անձի կենսապայմանների լրացուցիչ ուսումնասիրության մասին արձանագրության և խնամատար ընտանիքի նոր բնակության վայրում կենսապայմանների ուսումնասիրության արձանագրության օրինակելի ձևերը.

3) անձինորպես խնամատար ծնող ցանկացող անձ հաշվառելու մասին եզրակացության

օրինակելի ձևը:

Մանրամասները՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել