Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա 30-րդ տարելիցի կապակցությամբ միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 9-ին որոշում է ստորագրել, որով հաստատվել է 1988 թվականի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա 30-րդ տարելիցի կապակցությամբ «Աղետներին դիմակայունության օր» խորագրով միջոցառումը կազմակերպելու և անցկացնելու նպատակով ստեղծվող միջգերատեսչական հանձնաժողովը, դրա կազմը:

Որոշմամբ հաստատվել է՝

1) միջգերատեսչական հանձնաժողովի կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին՝
1) վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել «Աղետներին դիմակայունության օր» միջոցառման ծրագիրը, ժամանակացույցը՝ ըստ միջոցառման պատասխանատուների, և ծախսերի նախահաշիվը.
2) «Աղետներին դիմակայունության օր» միջոցառման ծրագրի ֆինանսավորումը նախատեսել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի վրա լրացուցիչ ֆինանսական բեռ չառաջացնելու պայմանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել