ԱՆ-148 ինքնաթիռի կործանման ժամանակ զոհվածների ընտանիքները 1 մլն ռուբլի փոխհատուցում կստանան

Մոսկովյան շրջանի ղեկավար Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ  ԱՆ-148 ինքնաթիռի կործանման ժամանակ զոհվածների ընտանիքները 1 միլիոն ռուբլի փոխհատուցում կստանան:

Հիշեցնենք, որ  այսօր՝ փետրվարի 11-ին, ԱՆ-148 ուղևորատար ինքնաթիռը, օդ բարձրանալով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից, րոպեներ անց անհետացել է ռադարների տեսադաշտից: Ենթադրվում է, որ ինքնաթիռը ընկել է ՌԴ  Ռամենսկի շրջանում: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» լրատվական կայքից:

Ինքնաթիռում եղել է 71 հոգի՝ 65 ուղևոր և անձնակազմի 6 անդամները: Անձնակազմի անդամների հետ կապ հաստատել չի հաջողվում, ՌԴ ԱԻ ծառայության փոխանցմամբ, ինքնաթիռի անձնակազմը չի արձագանքում:

Ինքնաթիռի ընկնելու հետևանքով ողջ մնացածներ չկան:

Ինքնաթիռում կար նաև 2 հայ, որոնցից Սերգեյ Ղամբարյանը ինքնաթիռի անձնակազմի անդամ էր:

Հարուցվել է քրեական գործ, այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են:

Սերգեյ Ղամբարյանը՝ ՌԴ ավիաաղետում զոհված հայ օդաչուն

Նա սովորել է Մոսկվայի քաղավիացիայի պետական տեխնիկական ինստիտուտում, այնուհետ՝ Սանկտ-Պետերբուրգի քաղավիացիայի ինստիտուտում, ապրել է Մոսկվայում:

Կարդացեք նաև՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել