Life.ru-ն հրապարակել է կործանված ինքնաթիռի անձնակազմի անդամների ցուցակը.
Վալերի Գոուբանով՝ անձնակազմի հրամանատար
Սերգեյ Ղամբարյան՝ երկրորդ օդաչու
Անաստասիա Սլավինսկայա՝ բորտուղեկցորդուհի
Վիկտորիա Կոբոլ՝ ուղեկցորդուհի
Օլեգ Սերգեև՝ տեխնիկ
Անդրեյ Ռյաբինին՝ տեխնիկ
Օրենբուրգի մարզի նահանգապետ Յուրի Բերգը մեկնել է Օրսկ՝ արտակարգ իրավիճակների տարածաշրջանային շտաբը գլխավորելու համար: Տեղում խորհրդակցություն կանցկացվի, ինչպես նաև ուղիղ կապ կհաստատվի Մոսկվայի հետ:
Հիշեցնենք, որ ԱՆ-148 ուղևորատար ինքնաթիռը, օդ բարձրանալով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից, րոպեներ անց անհետացել է ռադարների տեսադաշտից: Ենթադրվում է, որ ինքնաթիռը ընկել է ՌԴ Ռամենսկի շրջանում: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» լրատվական կայքից: Ինքնաթիռում եղել է 71 հոգի՝ 65 ուղևոր և անձնակազմի 6 անդամները: Անձնակազմի անդամների հետ կապ հաստատել չի հաջողվում, ՌԴ ԱԻ ծառայության փոխանցմամբ, ինքնաթիռի անձնակազմը չի արձագանքում: Ուղևորների շարքում մանկահասակ երեխա կա: Ինքնաթիռը շահագործվում էր 7 տարի: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, ինքնաթիռի ընկնելու հետևանքով ողջ մնացածներ չկան: