«Մարտի 1»-ի գործով միայն 2017 թ. 100-ից ավելի հարցաքննություններ են կատարվել. Արթուր Դավթյան

Չեմ համաձայնի, որ «Մարտի 1»-ի գործով դատախազությունը անգործության է մատնվել: Այս մասին ասյօր՝ փետրվարի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Դատախազը նշեց, որ բազմաթիվ անձիք են հարցաքննվել, տասնյակներով փորձաքննություններ են նշանակվել, որոնք միտված են հանցագործությունը բացահայտելուն:

«Չի կարող նախաքննական մարմնի գործողությունները դիտարկել որպես անգործություն: Դուք կարծում  եք, թե հանցագործությունների բացահայտման դեպքում մեր կարողությունները անսահմանափակ են, ես շատ ուրախ եմ դրա համար: Սակայն բազմաթիվ հանցագործություններ կան, որոնք իրենց բարդությամբ, բազմադրվագությամբ կարող են որոշակի ժամանակ պահանջել բացահայտման համար»,-նշեց Արթուր Դավթյանը:

Դատախազի խոսքով՝ դեռ կան 1000-ից ավելի հարցաքննման ենթական անձիք, բազմաթիվ փորձաքննությունների կատարման, իրավական գնահատականների խնդիրներ դեռ կան: «Գործի վարույթը  կասեցված չէ: Գործի վարույթը կարճում գնալու որևէ միտում չունի: Այս քրեական գործով իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել