Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի վաճառքի լիցենզիա տրամադրելու կարգը

Կառավարության 2011 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը և այդ գործունեությունների իրականացման լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 281-Ն որոշման մեջ կատարել մի քանի փոփոխություն:

Կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին է ճանաչվել առողջապահության նախարարությունը:

Լիցենզավորող մարմնի կողմից թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմինը  5-օրյա ժամկետում լիցենզիայի տրամադրումը դրանք համաձայնեցնում է շահագրգիռ պետական մարմինների հետ:

Լիցենզավորող մարմինը` լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիցենզավորող մարմնի լիցենզավորման գործակալության պետի ստորագրությամբ և այդ մարմնի` զինանշանի պատկերով կնիքով:

Որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումն ընդունվել է 2018 թվականի հունվարի 18-ին, իսկ ուժի մեջ է մտել փետրվարի 1-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել