Աջ ղեկանիվով մեքենաների վարորդների նախաձեռնությամբ ավտոերթ է կազմակերպվել Երևանում

Այսօր՝ փետրվարի 4-ին, տեղի ունեցավ Աջ ղեկանիվով մեքենաների վարորդների նախաձեռնությամբ  հավաք: Հավաքի ուղղված էր Աջ ղեկերի մասին վերջերս կառավարության կողմից հաստատված ծրագրի դեմ, որով կարգելվի աջ ղեկով մեքենաների հաշվառումը ՀՀ-ում:

Հավաքը տեղի ունեցավ Խաչիկ Դաշտենցի փողոցում, որից հետո սկսվեց ավտոերթը: Աջ ղեկանիվով
մեքենաների վարորդները շարժվեցին  հետևյալ երթուղով. «Խաչիկ Դաշտենցի փողոց-Էրեբունու փողոց-Արցախի փողոց-Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա-Օրբելի եղբայրների փողոց-Կիևյան փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի-«Հրազդան» մարզադաշտի հարակից տարածք»։

«Մենք ի սկզբանե ասել ենք, որ վերագրանցման արգելքի մասին դրույթի վերացումը փոխզիջում չի համարվի, քանի որ այդ կետը հակասահմանադրական էր: Մեզ վստահեցրել են, որ պատրաստ են լսել մեր առաջարկներն ու քննարկել: Մենք համաձայնեցինք հանդիպել հունվարի 12-ին և ներկայացնել առաջարկները: Սակայն փոխարենը պայմանավորվածությունը խախտվեց և որոշում կայացվեց»,-Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեցին ակտիվիստները:

Նրանց խոսքով՝ ավտոերթերը և բողոքի հավաքները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ նախարարը և կառավարությունը չեն մտափոխվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել