«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունը դիմել է դատարան՝ Էրիկ Արմենիդիսից հօգուտ ընկերության 617 հազար 832 դրամ բռնագանձելու համար՝ որպես վարկի ընդհանուր պարտքի և նախապես մուծված պետական տուրքի գումարի համար։
Ժամկետանց վարկի մնացորդի և հաշվարկված տոկոսների նկատմամբ տույժի հաշվարկը 25.09.2017 թվականից մինչև դրա փաստացի մարումը շարունակվել է օրական 0.09 տոկոսով՝ պայմանագրով նախատեսված տոկոսադրույքը։
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և նշանակվել է դատաքննության։
Պատասխանող կողմը հայցադիմումի պատասխան կամ հակընդդեմ հայցադիմում դատարան չի ներկայացրել։
Դատաքննությամբ հետազոտված ապացույցների ուսումնասիրությունից դատարանը փաստել է հետևյալը՝
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության և Էրիկ Արմենիդիսի միջև 12.04.2017 թվականին կնքված ոսկյա իրերի գրավադրմամբ վարկային պայմանագրի համաձայն` Էրիկ Արմենիդիսին տրամադրվել է 599.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկ մինչև 04.10.2018 թվականը մարման ժամկետով, տարեկան 18 տոկոս տոկոսադրույքով:
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության կողմից տրված տեղեկանքի համաձայն` 25.09.2017 թվականի դրությամբ Էրիկ Արմենիդիսի վարկի պարտքի ընդհանուր գումարը կազմում է 617 հազար 832 դրամ, որից`
վարկի գումար – 570.400 ՀՀ դրամ, վարկի դիմաց հաշվարկված տոկոս – 32.339,10 ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի դիմաց հաշվարկված տույժ – 1.497 ՀՀ դրամ, ժամկետանց գումարի դիամաց հաշվարկված տույժ – 6.048,50 ՀՀ դրամ, վարկերի սպասարկման հաշիվներ 7.547,40 ՀՀ դրամ։
Դատարանը «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության ընդդեմ Էրիկ Արմենիդիսի` գումարի բռնագանձման պահանջի մասին հայցը բավարարել է։
Էրիկ Արմենիդիսից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի պետք է բռնագանձվի 617 հազար 832 դրամ որպես վարկի ընդհանուր պարտքի և 12 հազար 356 դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը։
Վճիռը կարող է բողոքարկվել վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում։
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։