Նոր լրացումներ են կատարվել վարչական իրավախախտումների վերաբերյա օրենսգրքի 5-րդ գլխում՝ կապված ընտանիքում բռնության ենթարկված անձի գտնվելու վայրը հրապարակելու հետ:
Նոր, 47-րդ հոդվածի 14-րդ կետը սահմանում է. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ապաստարանում տեղավորված անձի գտնվելու վայրը հայտնելն այն անձին, որն այդ մասին տեղեկանալու իրավասություն չունի այն անձի կողմից, որն այդ մասին տեղեկացել է իր ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները կատարելու կապակցությամբ՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200-400 հազար դրամի չափով»:
Նշենք, որ օրենքը ընդունվել է 2017 թվականի դեկտեմբերի 13-ին, սակայն ուժի մեջ կմտնի միայն հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո: