Ասպիրանտուրայում ևս կրեդիտային համակարգ կներդրվի

Կրթության և գիտության նախարարը հրաման է ստորագրել, որով կկարգավորվի հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերում (ասպիրանտուրա և հայցորդություն) կրեդիտային համակարգի ներդրման հետ կապված հարաբերությունները:

Ասպիրանտուրայի և հայցորդության կրթական ծրագրերը  բաղկացած են երկու փոխկապակցված մասերից՝ կրթական և հետազոտական: Ծրագրի լրիվ բեռնվածությունը համարժեք է 180 կրեդիտային միավորի (կամ 180 կրեդիտ x 30 ժամ = 5400 ժամ՝ ներառյալ լսարանային, արտալսարանային և ինքնուրույն աշխատանք):

Ծրագրի 50 կրեդիտը նախատեսվում է կրթական բաղադրիչին, 130 կրեդիտը՝ հետազոտական աշխատանքին:

Ձև N 1

ԲԱԺԻՆՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ

ԿՐԵԴԻՏ

ԿՐԹԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ

50

ՊԴ.00

Պարտադիր դասընթացներ և քննություններ

30

ՊԴ.01

Մասնագիտություն. ատենախոսության թեմայի թվանիշով

8

ՊԴ.02

Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն

4

ՊԴ.03

Մասնագիտական օտար լեզու

4

ՊԴ.04

Տեղեկատվական և կրթական նոր տեխնոլոգիաներ

4

Պ.00

Պրակտիկա1

10

ԸԴ.00

Ընտրովի դասընթացներ և ստուգարքներ2

20

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ

130

ՀԱ.00

Ատենախոսության թեմայով հրատարակված անհրաժեշտ նվազագույն աշխատություններ3

30

ՏԱ.00

Տարեկան ատեստավորումներ

20

ԱԴԵ.00

Ատենախոսություն4 և թեմա հաստատած հիմնարկի դրական եզրակացությունը ատենախոսության վերաբերյալ

80

ԸՆԴՀԱՆՈՒՐ

180

6-ամսյա աշխատանքային ստաժ ունեցող ասպիրանտն իր ցանկությամբ կարող է չմասնակցել պրակտիկային և կրեդիտները կուտակել ներկայացնելով աշխատանքի վայրից համապատասխան տեղեկանք:

Ասպիրանտների կողմից ընտրովի դասընթացների ընտրությունը կատարվում է համապատասխան ստորաբաժանման (ֆակուլտետ, ինստիտուտ, կենտրոն) գիտական խորհրդի կողմից հաստատված դասընթացների ցուցակից:

Ատենախոսության 80 կրեդիտը ասպիրանտը ստանում է գիտական աստիճան շնորհելու մասին դրական որոշման դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել